Օրերս կրկին կիրականացվեն Մոսկվա-Երևան չարտերներ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հուլիսի 16-ին և 18-ին կիրականացվեն դեպի Երևան հերթական չարտերները: Դեսպանությունը տեղեկացնում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային չվերթերը կիրականացվեն ժամը՝ 18։00-ին։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք  Հայաստան մեկնելու ցանկություն ունեն, տոմսերը պետք է ձեռք բերեն մինչև հուլիսի 13-ը, ժամը՝ 21։00-ն։
Դեսպանությունը տեղեկացնում է.
«Այս չվերթերի տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին, ժամը՝ 15:00 մինչև 21:00-ն, հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին, ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն»:

Ի դեպ՝ ավիատոմսի արժեքը 13 հազար ռուբլի է, իսկ ուղեբեռը պետք է չգերազանցի 23 կգը և լինի մեկ կտոր, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ ։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են, սակայն առանց ուղեբեռի։
Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը՝ 15։00-ին, իսկ հաշվառման սեղանները՝ 23-33 են։
Հիշեցնենք, որ այս ուղղությամբ նախորդ չարտերային չվերթըիրականացվել է  հՀուլիսի 9-ին «S7» ընկերության կողմից, կրկին «Դոմոդեդովո» օդանավակայանից:

Facebook
Twitter
Telegram
Print
Email