Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Արամ Խաչատրյան հանճարի փառահեղ ուղին սկսվել է ոչ այդքան միանշանակ և կանխատեսելի։ Ծնվելով 1903թ–ի հունիսի 6–ին աշխարհի ամենաերաժշտական քաղաքներից մեկում` Թիֆլիսում, Արամ Խաչատրյանը մանկուց շրջապատված է եղել երաժշտությամբ։ Հին Թբիլիսիի փողոցային երգերը թափանցել են նրա հոգու խորքեր, ամրացել ենթագիտակցության հիմքում, և խոսք չի գնացել այն մասին, որ կարող է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ. նրա հայրն ու մայրը երաժշտությունը մասնագիտություն չեն համարել, առավել ևս միջոց, որով կարելի է վաստակել կամ ընտանիք պահել: Սակայն նրանք այդ ժամանակ չեն էլ հասկացել, որ շատ տարիներ անց իրենց որդու անունը սրբագրվելու է Բեթհովենի, Բրամսի և Շոպենի անունների հետ նույն շարքում և և «Յունեսկո» անունով մի կազմակերպություն Խաչատրյանի կինոերաժշտությունը և ձեռագիր նոտաները ներառելու են «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում։
Այդ թերհավատությունն էլ հանգեցրել է նրան, որ Արամ Իլյիչ Խաչատրյանը ստիպված է եղել բեռնակիր աշխատել և կենսաբանություն ուսումնասիրել Մոսկվայի պետական համալսարանում։ Նա մինչև 19 տարեկան նոտաները չի իմացել, երբեք կենդանի կատարմամբ չի լսել սիմֆոնիկ նվագախմբի երաժշտություն և, բնականաբար, օպերայում չի եղել։ Բայց Մոսկվայում հանճարը գլուխ է բարձրացրել և նա ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա։ Տարիներ անց պիտի գրվեր Խաչատրյանի` բոլոր հնարավոր և անհնար մրցանակների, պարգևների և կոչումների դափնեկրի մասին:
Երաժշտական ուսումնարանում ուսումն ընթացել է կենսաբանության խորիմաստություններն ուսումնասիրելուն, աշխատելուն զուգահեռ։ Մի անգամ Ելիզավետա Ֆաբիանովնա Գնեսինան` սոլֆեջիոյի դասախոսն այլևս չի կարողացել նայել աշակերտի վնասված ձեռքերին (նա ալկոհոլի շշեր էր բարձում և բեռնաթափում) և բառացիորեն ստիպել է սկսել զբաղվել կրկնուսույցի գործով, որը թեև ավելի վատ էր վարձատրվում, քան բեռնակրի տաժանակիր աշխատանքը, բայց մատերը չէին վնասվում, և երաժշտությունը չէր տուժում։ Խաչատրյանը, որը լավ ձայն ուներ, կիրակի օրերին երգում էր հայկական եկեղեցու երգչախմբում` յուրաքանչյուր համերգի համար ստանալով 10 ռուբլի։
Խաչատրյանը ձգտում էր թավջութակահար դառնալ, այնքան էր պարապել, որ մի օր ձախ ձեռքի մատերը բռնվել էին։ Մինչ շարժողական գործառույթները վերականգնվեցին, Միխայիլ Գնեսինը, որը վաղուց էր մտածում նման առաջարկ անել, համոզեց Խաչատրյանին զբաղվել կոմպոզիցիայով։
Նրա համար շատ կարևոր էր, որպեսզի երաժշտությունն այնպես հնչեր, ինչպես ինքը` հեղինակը զգացել է այն ստեղծելիս։ Հենց Ալգիս Ժյուրայտիսն է Մեծ թատրոնի նվագախմբի հետ ձայնագրել բալետի ամբողջական տարբերակը` դրա սկզբնական, հեղինակային եղանակով։
Պատմությունը նույն էր նաև Խաչատրյանի Երևան կատարած այցերի ժամանակ։ Ճիշտ է, երբ նա վերջին անգամ (ինչպես պարզվել է ավելի ուշ) է այստեղ դիտել «Սպարտակը», որի դիրիժորը Յակով Ոսկանյանն է եղել, ոչ մեծ անախորժություն է պատահել։
Արամ Իլյիչը չի նստել մինչև առաջին գործողության վերջ, դուրս է եկել դահլիճից, նրան սկսել են որոնել և գտել են օպերայի հարակից սրճարաններից մեկում՝ խիստ բարկացած։ Կոմպոզիտորը սարսափելի վրդովված է եղել. պարզվել է, որ նրա ստեղծագործությունը համարձակվել են կրճատել չորս տակտով։ Մաեստրոյի վիրավորանքն անցել է, բայց ոչ շուտ։
Նա սիրել է աշխատել գիշերները, և ինչ, որ Երևանի տոթ գիշերներին, երբ բոլորի պատուհանները բաց են և քիչ է մնում մի երկուսն էլ բացեն պատի մեջ, մարդկանց արթնացրել են երաժշտության հնչյունները։ Խաչատրյանն աշխատում էր, իսկ Երևանում բոլոր չքնողները հասկանում էին, որ իրենց բախտ է վիճակվել դառնալ հանճարի ստեղծագործելու ընթացքի ականատեսը։
Նման մի ամառային երեկո` դեռ 1940–ականներին, երբ նա ավարտել է նվագելը, անսպասելիորեն ներքևից ծափահարություններ է լսել. փողոցում բազմություն է հավաքված եղել։
Այդ գիշեր Արամ Իլյիչն ավարտել էր աշխատանքը Հայկական ԽՍՀ պետական օրհներգի վրա և կատարելիս է եղել դրա վերջնական տարբերակը։

«…Սիմֆոնիան` այ, դա իմ դեմքն է: Գուցե որևէ մեկին այն տգեղ թվա, ինչ արած, 20 տարի անց դա գեղեցիկ կդառնա…»
Արամ Խաչատրյան

Facebook
Twitter
Telegram
Print
Email