Նորաձևության հսկաներ, որոնք տուժել են COVID 19-ից

Եվ՞… արդյո՞ք սա վերջն է…
Համավարակի տարածումն, անշուշտ, վատ անդրադարձ է ունեցել նորաձևության ինդուստրիայի կյանքում: Մի շարք բրենդեր և նորաձևության տներ աշխարհի 48 երկրում փակել են իրենց խանութները, քանի որ վաճառքի պրոգրեսիան հակառակ ուղղություն է ունեցել, իսկ մի շարք վաճառակետեր, որոնք շարունակել են հետևել  աշխարհում արդի թրենդերին և ավանդական բիզնես-մոդելներին՝ փակման եզրին են:
Չմոռանանք նաև այն լեյբըլների մասին, որոնք հնարավոր է՝ չունեն ֆինանսական աջակցություն, ինչպես մյուսները և՝ այն բրենդերի մասին, որոնք արդեն կրիտիակական վիճակում էին նախքան Covid-19-ի տարածումը:
Համաձայն Ամերիկյան սնանկացման ինստիտուտի տվյալների՝ դիմումների տոկոսն ապրիլ ամսին աճել է  26%՝ համեմատած նախորդ տարվա տվյալների:
Սակայն տվյալ ոլորտին վերաբերող օրենքի 11-րդ գլուխը փաստում է, որ սա այդ բրենդերի համար վերջնագիր չէ:
Ներքևում նշված են այն բրենդերը, որոնք սնանկացել են կամ փակման եզրին են համավարակի պատճառով:

Ապրիլի 13. True Religion
Վերջին երեք տարվա մեջ սա երկրորդ դիմումն է, որ ներկայացնում է
True Religion ջինսերի հսկա բրենդը. Ապրիլի 13-ին բրենդը դիմում-հայտ է ներկայացրել՝ փակելու ԱՄՆ տարածքում գործող խանութներից մի քանիսը: Բրենդը համավարակի պատճառով տուժել է 100-500 մլն ԱՄՆ դոլլար:

Մայիսի 4. J. Crew
Սա ամերիկյան հագուստի լավագույն խանութներից է, որը 1.65 միլիարդ դոլլար է կորցրել իր՝ ԱՄՆ մասնաճյուղերի վաճառքի անկման պատճառով:
Forbes-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն 400 մլն դոլլար պարտք կտա բրենդին, որպեսզի այն կարողանա պահպանել որոշ խանութ-սրահներ:

Մայիսի 6. John Varvatos
Տղամարդու հագուստի հսկա John Varvatos-ը, որն առավել հայտնի է ռոք-ն-ռոլլ ոճի  արտադրանքով՝ նույնպես դիմել է սնանկ ճանաչվելու համար: Լեյբըլը համավարակի տարածման պատճառով տուժել է 140 մլն դոլլար, անգամ հայտնվել պարտքի ցուցակում: Սակայն սա բրենդի վերջնագիրը չէ, քանի որ դիզայներական տան գլխավոր ոճաբանը պատրաստվում է վաճառել այն Lion Capital LLP-ին:

Ապրիլի 28. Esprit
Esprit-ը հայտնել է, որ մինչև հունիսի վերջ կփակի իր ասիական մասնաճյուղերը. մասնավորապես՝ Չինաստանում, Մալազիայում, Սինգապուրում, Թայվանում, Հոնկոնգում և Մակաոյում: Շուրջ 5 երկրի 56 խանութում վաճառքի տոկոսն իջել է 4%-ով, իսկ գնանկումն այս վերջին ամիսներին ավելի մեծ թափ է հավաքում:

Ապրիլի 29. H&M
H&M-ն Իտալիայում ընդմիշտ կփակի իր ութ խանութները. դրանցից երկուսը Միլանի խոշորագույն սրահներն են, իսկ մեկը՝ Բարիում, որը նույնիսկ չբացվեց, չնայած մայիսի 18-ից Իտալիայում արտակարգ դրությունը վերացվեց: Մյուս խանութ-սրահները Բասսանո-դել-Գրապպայում, Հորիցիայում, Գրոսսետոյում, Ուդինեում և Վիչենիցայում կփակվեն մոտակա ամիսներին:
Բրենդի մամուլի-խոսնակը էլեկտրոնային տարբերակով հայտնել է, որ սրահների փակումը պայմանավորված է կոնկրետ խանութի ֆինանսական ճգնաժամով:

Մայիսի 21. Victoria’s Secret
Victoria’s Secret-ը կփակի 250 խանութ ԱՄՆ -ի և Կանադայի տարածքում, սակայն «L Brands»-ի սեփանակատերը զգուշացրել է, որ մոտակա երկու տարում կփակի նաև մի քանի կետ: Այժմ բրենդն ունի ավելի քան 1000 սրահ այս երկու երկրում:

Հունիսի 10. Guess
Ամերիկյան Guess հայտնի բրենդը աաջիկա 18 ամսում նախատեսում է կրճատել ցանցի 9 %-ը՝ շուրջ 100 խանութ-սրահ: Կփակվեն, առաջին հերթին, Հյուսիսային-Ամերիկայի և Չիանաստանի սրահները: Չնայած գլխավոր տնօրեն Կարլոս Ալբերինին նշել է, որ մի քանի սրահի արենդների ժամկետը ավարտվում է, իսկ պանդեմիան վաճառքի անկման հարցում իր գործառույթն արդեն իրականացրել է: Նշվում է նաև, որ անցած տարվա համեմատ, վաճառքի ցուցանիշն իջել է 50%-ով:

Հունիսի 11. Zara
Հայտնի բրենդի հիմնադիր Zara Inditex-ը, նպատակ ունենալով անցում կատարել օնլայն վաճառքի, ամբողջ աշխարհում կփակի ցանցի 16 %-ը՝ շուրջ 1600 խանութ: Նախատեսվում է առաջիկա երեք տարվա մեջ ԱՄՆ-ի առցանց-խանութների համար ներդնել 3 մլրդ: Բրենդի մոնիթորինգի բաժինը նշել է, որ ավանդական արագ-վաճառք մոդուլի կիրառումը համավարակի պայմաններում գնանկում է առաջացրել՝ 44 % համեմատած նախորդ տարվա ցուցանիշի: Առցանց-խանութների կոնկրետ աշխարհագրությունը հստակ չէ, սակայն դրանք կապված կլինեն բրենդի մյուս ճյուղերի հետ՝ Pull & Bear, Bershka և Massimo Dutti.

Facebook
Twitter
Telegram
Print
Email