«Առականի»՝ Համազգային թատրոնի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ նոր նախագիծը

Նոր կորոնավիրուսի պատճառով առաջինը խաթարվեց մշակութային ոլորտի բնականոն կյանքը, սակայն ամեն օր ավելացող առցանց նախագծերի շարքը համալրեց ԿԳՄՍ նախարության և Ս. Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի «Առականի» նախագիծը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը վաղուց էր մտածել նմանատիպ նախագծի մասին. առակներն ընտրել էին, ձևաչափը՝ ոչ: Սակայն համավարակը թելադրեց անհապաղ նախագիծը սկսելու անհրաժեշտությունը:
Դերասանները, սահմանված կանոների համաձայն և միմյանցից հեռավարությունը պահպանելով, պատմում էին առակներ ու սպասում հանդիսատեսի մեկնաբանություններին: Լավագույն մեկնաբանության հեղինակը  Համազգային թատրոնի կողմից ստանում էր առաջիկա ներկայացման տոմս:
Այսպես, շուրջ երեք ամիս, թատերասերները հնարավորություն ունեցան ծանոթանալու 17 առակի և այս կերպ լրացնել իրենց կյանքում մշակութային բացը:
Ներկայացվող առակներն ընտրված էին հոգեբան Հրաչյա Ամիրյանի գրքերից, իսկ երաժշտական ձևավորման համար օգտագործվել էին TmbaTa Orchestra-ի և Vishup Ensemble-ի ստեղծագործությունները: Նախագծում ընդգրկված էին Համազգային թատրոնի դերասաններ Դավիթ Հակոբյանը, Նարինե Գրիգորյանը, Տաթև Ղազարյանը, Արմինե Անդրեասյանը, Ալլա Սահակյանը, Արման Նավասարդյանը, Վարշամ Գևորգյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարեկ Բաղդասարյանը և Ստեփան Ղամբարյանը:
Ի դեպ, լավագույն մեկնաբանությունների հեղինակները և այս ընթացքում հետաձգված ներակայացումների նախապես տոմս գնած հանդիսատեսը հնարավորություն կստանա ներկայացումներ դիտել արտակարգ դրության ավարտից հետո, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել «Առականի» հետաքրքիր և ուսուցողական նախագիծն ամբողջությամբ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email