Ռուս-ամերիկյան համատեղ նոր ֆիլմ Հայաստանի մասին

Շնորհակալ եմ քեզ, Հայսատան՝ դեռ կասի հեղինակը ֆիլմի վերջում, որը նկարահանել է Արարատի երկիր այցի ժամանակ:
Նոր ու անչափ հետաքրքիր ֆիլմի  գլխավոր պրոդյուսերներից մեկը ամերիկացի հանրահայտ պրոդյուսեր Դեյվիդ Մըք Քենզին է:
Այն ռուսական  «БЛИЦ ФИЛЬМ» -ի, հայկական «Academy Films»-ի և ամերիկյան «Associated Television»-ի համատեղ նախագիծն է, որը պատմում է այն մասին, թե ինչպես մեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել իր տեղն այս հրաշալի երկրում և, նույնիսկ, մեկ օրում անմոռնալաի պահեր ապրել:
Հեղինակը ֆիլմում խոստովանում է՝ մենք այնքան ենք զբաղված կյանքի շարժամը հասցնելու գործով, որ մոռանում ենք ամենակարևորը՝ մարդկային հարաբերությունների մասին: Ես դա սովորեցի այստեղ՝ Հայաստանում, գուցե սենտիմենտալ համարաեք, բայց երբ վերադառնամ տուն, ընտանիքիս ու ընկերներիս ասելու եմ, թե ինչքանմեծ վերարժեվորումէր այս ճամփորդությունը՝ ասում է ֆիլմի հեղինակը: 

Ֆիլմի հերոսները բոլորն են՝ այն մարդիկ, ովքեր հայտնվել են տեսախցիկի դիտակետում: Հրաշալի կադրեր, էմոցիոնալ պահեր, հայկական ավանդական արարողակարգեր, հայտնի և անհայտ իրադարձություններ. ոչինչ չի վրիպել ֆիլմի օպերատորի աչքից:
Դիտեք և գնահատեք ինքներդ….

Facebook
Twitter
Telegram
Print
Email