Առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողներին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի «Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին» խորագրով առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։
«Բժիշկներ, բուժքույրեր, շտապօգնության անձնակազմեր, տեխնիկներ, դեղատների աշխատակիցներ և բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում մեր առավել խոցելի բնակչության համար: Շնորհակալություն ձեր ամենօրյա զոհողությունների, նվիրվածության ու քաջության համար: Շնորհակալություն փրկված կյանքների համար»,- ասվում է ազգային կենտրոնի հայտարարության մեջ:
Համերգին փոքր կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին։
LIVE-ին կարող եք միանալ հունիսի 21-ին, ժամը՝ 21:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email