Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը: Այս տարի տոնը վերածվել է համամարդկային շնորհակալության և երախտիքի օրվա: Այսօր ամբողջ աշխարհում առկա աներևույթ պատերազմի առաջնագծում պատ են ստեղծել բուժաշխատողները, որոնք սեփական առողջությունը մի կողմ դրած պայքարում են այլոց կյանքերի համար:

Լուսանկարները՝ Հրանտ Երիցկինյանի
Համաճարակը չի շրջանցել նաև բուժաշխատողներին, նրանց ընտանքի անդամներին, ովքեր առավել քան երբևէ մեծ զսպվածությամբ, հարգանքով, համբերատարորեն հավասարապես կրում են բուժաշխատողի մասնագիտությամբ պայմանավորված վտանգի հետևանքները:
Համացանցում են ՀՀ մայրաքաղաքի և մարզերի մի շարք հաստատությունների բժիշկներին նվիրված լուսանկարներ և շնորհավորական հրապարակումներ.

Ամենամեծ երախտիքի խոսքերն ուղղված են բուժաշխատողների ընտանիքներին բարձր գիտակցության, առաջնագծում մասնագիտական պարտքը կատարողին այլ հոգսերով չծանրաբեռնելու և իրավիճակի լրջությունը ճիշտ գնահատելու կարողության համար: