Ո՞ր սմարթֆոնն է վաճառվում ավելի լավ, քան մյուսը և ինչու՞

2020 թ.-ի առաջին կեսն, իհարկե, թեժ էր. ցույցեր Հոնկոնգում, վտանգավոր վիրուսի պանդեմիան, նավթի գնանկումը և միջազգային արժույթի նվազումն ազդեց մարդկանց վճարունակությանը և, մարեց հատկապես, տեխնիկայի նոր շուկայի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Տեխնիկա արտադրող որոշ բրենդային ընկերություններ այս ընթացքում խոշոր կորուստներ ունեցան: Սակայն սմարթֆոնները մնում են շուկայի առաջատարներ և այս առումով մի քանի բրենդեր այս պատերազմում, ոչ միայն չպարտվեցին, այլև՝ հաղթեցին:
Այսպես, Xiaomi ընկերությունը հայտարարել է, որ Covid-19 արտակարգ դրության այս պայմաններում, իր վաճառքի ծավալները չեն նվազել, այլ մեծացել են՝ հետևում թողնելով մի շարք մրցակիցների:
Ո՞ր սմարթֆոններն են այժմ այդքան պահանջված և որն է դրանց հաջողության գրավականը: Ուսումնասիրենք մի քանի վառ օրինակ.
Xiaomi Redmi Note 8T
Note 8T տեսակի սմարթֆոնի տեսախցիկը այս տարվա առաջին կեսին աշխարհում դարձել էր բեսթսելլեր բազմաթիվ միջազգային և ռուսական վաճառք իրականացնող կայքերում հենց այս պատճառով այն առաջատար էր: Հասկանանք՝ ինչո՞ւ է այն այդքան սիրված:

Այս մոդելի առանձնահատոկություններն են.
• Շքեղ ու արտահայտիչ IPS էկրան՝ 6.3 մասշտաբով, 2340×1080 մասշտաբով և բարձր լուսավորություն, վառ և, նույնիսկ, արևի լույսի ներքո հստակ տեսանելոիություն,
• 48 ՄՊ խցիկի և 4 օբյեկտիվի շնորհիվ հրաշալի վերամշակում է պատկերը և ֆիքսում ինչպես բնական, այնպես էլ արհեստական լուսավորության ներքո:Իսկ Google խցիկը լուսանկարը դարձնում է առավել քան հստակ,
• Մարտկոցի 4000 Ա. հզորությամբ և էկոնոմ պրոցեսսորի շնորհիվ, այն աշխատում է 1.5 օր առանց հավելյալ լիցքավորման,
• Հիշողությունը 4/64 ԳԲ, աշխատում է ամենաբարդ ծրագրերի և թարմացումների հետ միաժամանակ,
Եվս մեկ առանձնահատկություն՝ NFC անհպում աշխատանքի հնարավորություն,
 Եվ այս հրաշալի միջոցը ձեռքում ունենալու համար, ըստ ռուսական շուկայի, արժե 11000 – 12000 ռուբլի, որն էլ հենց մատչելիության և պրակտիկության աանձնահատկությունն է:
Xiaomi Redmi Note 8 Pro
Երկրորդ հորիզոնականում, ըստ կորոնավիրուսային պայմաններում շուկայական պահանջարկի, զբաղեցնում է Note 8 Pro, որը կրկին չինական Xiaomi բրենդի 6/64 ԳԲ արտադրանքն է: 

Այն տարբերվում է հնարավորություններով՝
• Չափազանց մեծ էկրան՝ 6.53″, 2340×1080 մասշտաբով լուսանկարներ նայելու, գիրք կարդալու, ֆիլմ դիտելու և խաղալու հնարավորություն,
• 64 ՄՊ խցիկի շնորհիվ լուսանկարներն ու վիդեոները չեն տարբերվի պրոֆֆեսիոնալ նկարահանումից, իսկ 4 օբյեկտիվները թույլ կտան վերցնել կադրում ամեն հնարավորը:
• 6/64 ԳԲ հնարավորությամբ կարող եք մաիժամանակ խաղալ, բացել սիրելի հավելվածները,
• 4500 Ա երկաթե պատյանով մարտկոցը , պահում է լիցքավորումը ողջ օրվա ընթացքում,
• Նախորդի նման, այս սմարթֆոնն էլ ունի այդքան պահանջված NFC կրիչը, որն այդքան հետաքրքրություն է առաջացնում:
Ի տարբերություն նախորդի, այս սմարթֆոնն ավելի թանկ է՝ այն մոտավորապես 16 000 ռուբլի արժե:

Samsung Galaxy A51
Հայտնի բրենդի А51 մոդելը մարտահրավեր է նետում Xiaomi բոլոր մոդելներին: Նախ այն ավելի թանկ է՝ 18 000 ռուբլի:

• Այս մոդելն իր էկրանի և որակով մատրիցայի շնորհիվ, ինչպես նաև գունային հրաշալի ադապտացիոյով՝ 6.5՛՛ և 2400×1080 մասշտաբով պարզապես հաճույք է պատճաում,
• Բացի առկա խցիկի ինտերֆեյսից, Samsung-ի այս մոդելն ունի հավելյալ խցիկներ՝ առավել խորը և արդեն մշակված կադրեր ստանալու համար,
• Չենք մոռանում NFC հավելվածի մասին, որը թույլ է տալիս սրճարաններում, սուպերմարկետներում վճարել առանց թղթադրամի ակայության,
• Մարտկոցի 4000 Ա աշխատանքի շնորհիվ հեռախոսի լիցքավորման մասին կարող եք մոռանալ երկար ժամանակ,
•64 ԳԲ հիշողությունը թույլ է տալիս ներբեռնել լավագույն հավելվածները և մեդիա ֆայլերը միաժամանակ և օգտագործել դրանք անխափան:

Այս երկու բրենդի երեք մոդելներն են առավել պահանջված շուկայում, իսկ պատճառը՝ ցածր գինը և լայն հնարավորությունները: Ահա թե ինչու են վաճառասեղանն ու ցուցափեղկն առաջինը լքում հենց այս սմարթֆոնները:

Facebook
Twitter
Telegram
Print
Email