Աշխարհում առաջին անգամ բացվել է հինգ աստղանի հյուրանոց, որի ինտերիերը և էքստերիերը պատված է ոսկուց։

Dolce Hanoi Golden Lake կոչվում է հյուրանոցը, որի պաշտոնական կայքից հայտնում են, որ այն միանգամից գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը. ունի 25 հարկ և գտնվում է Վիետնամի մայրաքաղաք Հանոյի կենտրոնում:

Հյուրանոցի ներսի դռները, պատերը, առաստաղը, ինտերիերի այլ տարրեր, ինչպես նաև ճակատային հատվածի որոշ մաս 24 կարատանոց ոսկով է պատված։ Դրանում ընդհանուր 342 համար կա, որոնց կահույքը, լոգարանները և անգամ զուգարանակոնքերը ոսկեզօծ են:

Կայքից հայտնում են է, որ հյուրանոցի շինարարության համար 10 տարի է պահանջվել: Իսկ զարմանահրաշ «Dolce Hanoi Golden Lake»-ում 1 օր գիշերելն, ուշադրություն, արժե 250 դոլլար:
