«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի աշնանը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին տեղի կունենա նոյեմբերի 1-8-ը: Այս մասին տեղեկություն է հրապարակված փառատոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Փառատոնի թիմն այս օրերին ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19­ը «Ոսկե Ծիրան»-ի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոնների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե Ծիրան»-ի թիմն այս պահին նպատակահարմար է համարել փառատոնն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 1-8-ը: 

«Այլ սցենարներ ևս կան, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը»,-եզրափակել են կազմակերպիչները:

Facebook
Twitter
Telegram
Print
Email