Մայիսի 30-ին, խախտելով ինը տարվա դադարը, ԱՄՆ-ից տիեզերք արձակվեց մարդատար տիեզերանավ: Տիեզերագնացներ Դագ Հարլին և Բոբ Բենքենն SpaceX տիեզերանավը օդ բարձրացավ Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական թռիչքների կայանից:
Մայիսի 27-ին նախատեսված թռիչքը, որը հետաձգվել էր նախատեսված մեկնարկից 17 րոպե առաջ` եղանակային պայմանների պատճառով ,ՆԱՍԱ-ն և SpaceX-ը որոշեցին այնուամենայնիվ համարձակորեն իրականացնել: Այդպես հաջողությամբ կայացավ դեպի երկրագնդի ուղեծիր շաթըլ տիպի, այսինքն հետ վերադառնալու կարողությամբ ԱՄՆ-ի առաջին թռիչքը: Այն «Ատլանտիս» տիեզերանավի 2011 թ. վերջին ուղևորությունից հետո առաջինն էր:


Փորձարկող օդաչուներ, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ, բանակի նախկին գնդապետ Դագ Հարլին և ԱՄՆ-ի օդային ուժերի գնդապետ Բոբ Բենքենը սովորել են միասին, եղել են լավ ընկերներ: Երկուսն էլ ամուսնացել են վետերան տիեզերագնացների հետ:Այս թռիչքի ու վայրէջքի պատասխանատուն Հարլին է:
Բենքենը, որը մասնագիտությամբ մեխանիկ ճարտարագետ է և անցյալում վեց անգամ դուրս է եկել բաց տիեզերք, հետևելու է տիեզերանավի ընթացքին ու կառավարելու է տիեզերակայանի կցման աշխատանքը:
Այս թռիչքն ու առաքելության հաջողությունը կարևոր են ՆԱՍԱ-ի համար, որի գործունեությունն անցած տասնամյակի ընթացքում կախված է եղել ռուսական «Սոյուզ» մակնիշի հրթիռներից, որոնց միջոցով էին ամերիկացի տիեզերագնացները թռչում դեպի երկրի ուղեծիր: Հաջողության դեպքում ամերիկյան գործակալությունը մեծապես կխնայի ֆինանսական միջոցներ, որոնք կարող է կիրառել երկրագնդի ուղեծրից դուրս ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Իսկ այս պահին ուղիղ միացում ՏԻԵԶԵՐՔԻՑ: