Օմար Մոմանիի հերթական ծաղրանկարի հերոսը Ռոնալդուն է

«Ռոնալդուն ինձ հիշեցնում է Մայքլ Ջորդանին: Նա մրցունակ է ամեն ինչում»,- վերջերս Tweeter-ի իր ալիքում գրել էր Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի նախկին թիմակից Ռոդրիգո Տելյոն:
Այս հայտարարությունը մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի հիմքն է դարձել:
Ի դեպ, Կրիշտիանու Ռոնալդուն Ռոդրիգո Տելյոյի հետ հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում» 2002-2003 թվականներին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email