սպորտ

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ մարմնամարզության ԱԳ խաղարկության առաջին փուլում

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկի եզրափակչում և վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում …

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ մարմնամարզության ԱԳ խաղարկության առաջին փուլում Read More »

MMA(ECF)2023.համաշխարհային ռինգում ծածանվեց Արցախի դրոշը

MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ և բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը Նյու-Յորքի Քուին քաղաքում փետրվարի 18-ին  կրկին ռեկորդային հաղթանակ գրանցեց համաշխարհային ռինգում: Հակառակորդը Մայք Բրաունն էր, ում ընկերուհին ազգությամբ թուրք է:Նրանք մարտից առաջ սոց. ցանցերում հակահայկական սպառնալիքներ, տեսանյութեր էին տարածում ընդգծելով ՝թուրք-ադրբեջանական տանդեմի հովանավորչությունը: Մեր հայրենանկիցը մենամարտին ներկայացավ հայկական զինվորական հագուստով և Արցախի դրոշով: Մենամարտից հետո …

MMA(ECF)2023.համաշխարհային ռինգում ծածանվեց Արցախի դրոշը Read More »

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 4 քաշային կարգերում հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները։Տղամարդկանց պայքարում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 …

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները Read More »

Արգենտինան դարձավ 2022 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն

FIFA-ի 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա խաղի արդյունքում 4:3 հաշվով հաղթեց Արգենտինան։ Հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտել է Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցել է արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկել Լյորիսի դարպասը։Ապա 36-րդ րոպեին Դի Մարիան խփել է իր թիմի երկրորդ գոլը։Կիլիան …

Արգենտինան դարձավ 2022 թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Read More »

Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը

Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ առաջին անգամ անցկացվում է ձմռանը, առաջին անգամ՝ արաբական երկրում և բացի այդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին):Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր …

Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը Read More »

Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում

Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 16 մեդալ են նվաճել, որից 4-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մեծահասակների կազմում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արսեն Խանջյանը՝ մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը …

Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունում Read More »

MMA(ECF) վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն Էդգար Սողոմոնյանը հայրենիքում է

Օրերս Հայաստան է ժամանել MMA (ECF) վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն, հայազգի Էդգար Սողոմոնյանը: Մարզիկը հայրենիքում է ԱրմՖայթինգ  ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հրավերով՝ սեպտեմբերի 18-ին որպես պատվավոր հյուր մասնակցելու ակադեմիայի բացման արարողությանը: Հայազգի մարզիկին մարտահրավեր նետած հակառակորդին՝ Մաթյու Ֆոլկներին, Էդգարը նակաուտի է ենթարկել 15 վարկայնում՝ սահմանելով ռեկորդային հաղթանակ:Նշենք նաև, որ Մաթյու Ֆոլկներն այն ադրբեջանցի մարզիկի ընկերն էր, …

MMA(ECF) վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն Էդգար Սողոմոնյանը հայրենիքում է Read More »

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից, որտեղ մասնակցում էին Համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականը հռչակվել է Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, իսկ կանանց ընտրանին 16 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:«Զվարթնոց» օդանավակայանում հայ շախմատիստներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, …

Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք Read More »

«Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը պատմական արդյունք է գրանցել` դուրս գալով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական ալիքից: UEFA-ի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին և դուրս է եկել Լիգայի որակավորման երրորդ փուլ:Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Ժունինյոն, Լուկա Յուրիչիչը …

«Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է Read More »

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը հաղթել է Վրաստանին

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Այդ մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Դա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն է եղել B դիվիզիոնում:Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է Անի Մկրտչյանը՝ վաստակած 14 միավորով: Նա նաև 15 անգամ տիրել …

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը հաղթել է Վրաստանին Read More »