սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ էր տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ:

Արսեն Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր: 22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, …

Արսեն Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Read More »

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:Առաջնությունը կմեկնարկի մարտի 28-ին, իսկ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին կմասնակցեն 7-ական մարզիկով:Ազատ ոճի հավաքականի կազմում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) …

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Read More »

Հայտնի են կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները

Կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:Ինչպես հայտնում են ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության պաշտոնական կայքից ՝ աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, …

Հայտնի են կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները Read More »

Հենրիխ Մխիթարյանն ավարտում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթները

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ Հենրիխ Մխիթարյանը, ավարտում է ազգային հավաքականում իր մրցելույթները։ Այս մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի ընկերներ,Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ …

Հենրիխ Մխիթարյանն ավարտում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթները Read More »

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հատուկ ոլորավայրէջքի հաղթողները

Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ: Մրցումային առաջին և երկրորդ օրերին կայացել են հատուկ ոլորավայրէջքի մրցումները: Այս մրցաձևի մեծահասակների առաջնության տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Հարություն Հարությունյանը, արծաթե մեդալը նվաճել է Արսեն …

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են հատուկ ոլորավայրէջքի հաղթողները Read More »

Ազատ ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարում

Փետրվարի 10-11-ը ուկրաինական Խարկով քաղաքում կայացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև ազատ ոճի հայ ըմբիշները:Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 2-ական ոսկե և արծաթե ու 6 բրոնզե։Մրցաշարի հաղթող են ճանաչվել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ Արծաթե մեդալներ են նվաճել Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես …

Ազատ ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարում Read More »

Մեկնարկել են ձմեռային 24-րդ oլիմպիական խաղերը

Պեկինում մեկնարկել են 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Պեկինի ազգային մարզադաշտում: Հայաստանի դրոշակակիրներն են եղել գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը: Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դեռևս չի կարողացել մեկնել …

Մեկնարկել են ձմեռային 24-րդ oլիմպիական խաղերը Read More »

Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental տիտղոսակիր

Ուկրաինահայ կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին եւ դարձել IBF Inter-Continental տիտղոսակիր,- տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մենամարտը կայացել է  Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացված Facher Sport Management բռնցքամարտի երեկոյի ժամանակ։ 25-ամյա Կարենը 8-րդ ռաունդում հաղթել է իր մրցակցին տեխնիկական նոկաուտով: Պարբերականը հիշեցնում է, որ Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել է անցած տարվա հուլիսին ՝ …

Կարեն Չուխաջյանը դարձել է IBF Inter-Continental տիտղոսակիր Read More »

Էդուարդս Էմսիսին լքել է երևանյան «Նոա» ակումբը

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Էդուադս Էմսիսին հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը ակումբի կազմում ավարտում է ելույթները պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով:  Ակումբն իր պաշտոնական հաղորդագրությամբ նաև շնորակալություն է հայտնում ֆուտբոլիստին՝  թիմային բարձր հատկանիշներ ցուցադրելու և պրոֆեսիոնալիզմի համար: