Ֆրանսիան աստիճանաբար վերսկսում է վիզաների տրամադրումը

2020թ-ի հունիսի 30-ից վիզաների ծառայությունը աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը:
Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`
– ուսում,
– հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով,
– հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:
Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (90 օր) հաստատվի Ֆրանսիայում։

Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց`FRANCE-VISAS կայքում:
Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում:
Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում Attestation de déplacement et de voyage ստուգել, թե արդյոք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա:

Facebook
Twitter
Telegram
Print
Email