Ինչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են

Երբ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 12-ի, ժ. 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել և հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք, ապա ավելի ուշ՝ ժ.13:45-ին, կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել, համացանցում մեծ աղմուկ ու խուճապ սկսվեց: Չնայած, որ Ստեփանյանը նշել էր, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական կողմը գրոհեց նաև կիբեր-հարթության վրա՝ կոտրելով բազմաթիվ հայ օգտատերերի սոցիալական կայքի էջերն ու գրառումներ կատարել նրանց փոխարեն:
Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարևորոելով սահմանին կատարվող գործողությունների ժամանակ հայկական կողմի սոցցանցային դրսևորումներին, անդրադարձել է հասարակության վարքին և նշել, թե ինչպիսին պետք է լինի մեր գործողությունները սոցիալական ցանցերում:

Ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում ընդարումներ են տեղի ունենում ադրբեջանական բանակի հետ։ Ինչպես վարվել սոցցանցերում, տեղեկատվական աղբյուրների հետ, որպեսզի զոհ չդառնալ Ադրբեջանի քարոզչությանը, կեղծ լուրերին, ֆեյքերին։

Facebook
Twitter
Telegram
Print
Email