Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական Ռոմա ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ զորակցություն հայտնելով զոհված հայ զինվորների ընտանիքներին:
«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով»,-գրել է Հենրիխը, ապա հավելել՝ խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!
Ձեր հետ եմ: Հենո

Facebook
Twitter
Telegram
Print
Email