Forbes-ը միլիարդատերերի ցուցակից հեռացրել է Քայլի Ջեններին

«Forbes»-ը միլիարդատերերի ցուցակից հեռացրել է հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջեներին: Սա տեղի է ունեցել այն դեպքից հետո, երբ պարզվել է, որ նրա «Kylie Cosmetics» բրենդը գնահատվում է ավելի քիչ:
Ամսագրի վերլուծաբանները վերագնահատել են նրա կարողությունը՝ հիմնվելով «Coty» ընկերության խմբագրության տրամադրած փաստաթղթերի վրա, որն անցյալ տարվա նոյեմբերին Ջեններից գնել էր նրա ընկերության 51%-ը (այդ գործարքի շնորհիվ հեռուստաաստղի բիզնեսը դարձել էր 1,2 մլրդ դոլար):
Սակայն հետազոտությունից հետո, որում հաշվի են առնվել նաև կորոնավիրուսի համաճարակի պատճառով վաճառքի կտրուկ նվազեցումը, պարզվել է, որ այժմ Քայլի Ջեների կարողությունը կազմում է մոտավորապես 900 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Քայլին 2019 թ. մարտին հայտնվել է Forbes-ի՝ ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկում (2014 թ. նա սկսել է զբաղվել բիզնեսով, թողարկել շրթներկի շարք, իսկ հետո արագորեն ընդլայնել այն): 
«Forbes»–ի կազմած վարկանիշի երկրորդ հորիզոնականում էր հայտնի ռեփեր, ռեալիթի շոու-աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը։ Ռեփերը 170 մլն դոլար է վաստակել, եկամտի ամենամեծ մասը «Adidas»–ի հետ «Yeezy» սպորտային կոշիկների արտադրության գործարքից։
Երրորդ հորիզոնականում էր թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որի եկամուտը կազմել է 106.3 մլն դոլար։ Նա առաջին թենիսիստն էր, որը մարզիկների շարքում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել։
Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն թիմային սպորտաձևի ներկայացուցիչներից առաջինն է, որն իր կարիերայի ընթացքում 1 մլրդ դոլար է վաստակել։
Ամենաբարձր վարձատրվող 100 հայտնիները ընդհանուր առմամբ 6.1 մլրդ են աշխատել, ինչը 200 մլն դոլարով քիչ է անցած տարվա վարկանիշի համեմատ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email