Մարիաննա Գևորգյանը՝ «World Folk Vision» փառատոնի հաղթող

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանն, ով այս տարի Հայաստանը ներկայացնում էր World Folk Vision global cultural initiative միջազգային փառատոնին, հաղթել է այդ մրցույթը: Քանոնահարուհին, հասնելով մրցույթի կիսաեզրափակիչ փուլ, հանրության քվեարկության և համաշխարհային ժուրիի գնահատման արդյունքում  արժանացել է նման հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին:

Մարիաննան մրցույթին ներկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը:
Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ: Սակայն որոնավիրուսի տարածման պատճառով մրցույթն անցկացվում էր օնլայն հարթակում:
Եզրափակիչ անցնելու համար քվեարկությունը հայ մասնակցի համար շատ կարևոր էր, քանի որ այլ մասնակիցները հզոր երկրների ներկայացուցիչներ են. նրանք ներկայացնում էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ղազախստանը և այլն:
Անվճար քվեարկությանը մասնակցելու համար մեր երկ մասնակիցը խնդրանքով էր դիմել հասարակությանը՝ իրեն աջակցելու համար, և ահա, նա մրցույթի հաղթողն է:

Քվեարկությունն անցկացվել է հունիսի 1-15-ը, ապա ամփոփվել՝ հայտնելով աղթող երկրի մասնակցի անունը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email