Ֆիրդուս․ անիմացիոն ֆիլմ մանկական հուշերի մասին

Նկարզարդող, անիմատոր Նաիրա Մուրադյանի կարճամետրաժ անիամացիոն ֆիլմը հիմնված է  Ֆիրդուսում անցկացրած իր մանկության հուշերի վրա:
Նախագիծը գուցե կյանքի չկոչվեր, եթե չլիներ քանդվելու պատմությունը և գուցե ֆիլմ չդառնար, եթե մանկության տարիներից «մտքում հավաքած կադրերը» նոթատետրում պահած չլիներ:
«Սա իմ կյանքի առաջին հինգ տարիներն են՝ պահածո դարձած, սպասում էի, որ հենց ուժ ու հավես զգամ, բացեմ։ Իհարկե, արդյունքում ավելի շատ բան դուրս մնաց, քան պատմվեց՝ Ջոջ Աղան, ցախանոցում դիաֆիլմ դիտելը, շքերթ դիտելը բեռնատարի տակից, կոճի թելից հայտնվող օճառի պղպջակները, ու էլի լիքը բան․․․ »,- ֆիլմի պրեմիերայի ժամանակ ասել է անիմատորը:

Մանկության թաղամասում անցած տարի է վերջին անգամ եղել,ասում է՝ իրենց տունը դեռ կա, բայց շարքում վերջինն է։ Հետո ցանկապատ է, իսկ հետևում՝ մեծ փոս։ Հեղինակը ֆիլմում պատմում է այն ամենն, ինչ հիշում է՝ թեկուզ աղոտ: Հետո վերապրելով մանկությունը ափսոսում, որ մանկության թաղում տարածվող բույրերը նկարել հնարավոր չի…. Հիշում է մորը, թաղամասի բոլոր հարևաններին, իրեն ու ընկերներին…
Ի դեպ, Նաիրա Մուրադյանն իր հուշերն ամփոփել է նաև «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքում, որը հասանելի է նաև առցանց:

Facebook
Twitter
Telegram
Print
Email