Ֆրանսիացի բժիշկները ժամանել են Երևան

Ըստ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի պաշտոնական հայտարարության՝ Ֆրանսիայից հատուկ Երևան են ժամանել մի խումբ ֆրանսիացի բժիշկներ, ովքեր աջակցելու են կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին: 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է՝ Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ:
Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email