Նկարիչների միությունում կբացվի բարեգործական ցուցահանդես

Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի նկարիչների միությունում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդեսը, որի հասույթն ուղղվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:

Նա հիշեցնում է, որ 5 տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում:
«Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արևմտյան Հայաստանը, ունեցանք ևս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց: 5 տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- ասում է Եղոյանը:

Ցուցահանդեսը, ըստ նրա, նաև հնարավորություն կտա ևս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով, ինչպես նաև՝ այս խառն իրավիճակում այն նաև փոքրիկ մշակութային իրադարձություն է:
Մանրամասները՝ տեսանյութում.

Facebook
Twitter
Telegram
Print
Email