Լիոնել Մեսսին 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ. ProFootballDB-ը հրապարակել է Top10 ցուցակը

Ըստ ProFootballDB-ի ցուցակի, որը կազմվել է ELO համակարգի հաշվարկով,  խփած գոլերի և գոլային փոխանցումների քանակների, մրցակիցների խաղամակարդակի և վիճակագրական այլ տեղեկությունների հիման վրա , 21-րդ դարի 10 լավագույն ֆուտբոլիստների ցուցակի առաջատարներն են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Ֆուտբոլիստները վաստակել են 100-ական միավոր, սակայն  Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին խփած գոլերի և գոլային փոխանցումների քանակով շրջանցել է Քրիշտիանու Ռոնալդուին: Լավագույն 10-յակում են նաև Տյերի Անրի՝ 98  միավոր, Լուիս Սուարես՝ 97, Զլատան Իբրաիմովիչ՝ 97, Հարրի Քեյն՝ 97, Մոհամեդ Սալահ՝ 97, Նեյմար՝ 96, Ռոբերտ Լեւանդովսկի՝ 96, Ռադամել Ֆալկաո՝ 95:
Հիշեցնենք, որ  ELO համակարգը կիրառվում է հիմնականում շախմատում, սակայն թույլատրելի է նաև մի շարք թիմային մարզաձերում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email