5 ֆիլմ Գ. Նովենցի մասնակցությամբ. այսօր նրա տարեդարձն է

Դժվար է պատկերացնել հին հայկական ֆիլմ առանց Գալյա Նովենցի: Նա կինոյում ընկալվեց Ֆրուզիկ Մկրտչյանի հետ իբրև միասնություն: Սակայն Նովենցը ավելի վաղ էր եկել կինո՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում՝ էպիզոդիկ, քրդուհու կերպարով:
Իսկ այդ ֆիլմին հաջորդեց 25 հրաշալի ֆիլմերի ցանկը՝ «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», և վերջին դերը՝ գուցե զուգադիպությամբ, կամ՝ ճակատագրի բերումով՝ կրկին Դավլաթյանի ֆիլմն էր՝ «Կարոտ»-ը։
Տարիներ անց, սակայն, Նովենցը պիտ առանձնացներ իր ամենահաջողված կերպարը, ասելով, որ տարիների ընթացքում ֆիլմը դարձել է իր աշխարհը և կենսական պահանջը: Պիտի խոստովաներ՝ իմ լավագույն դերը Սիրանույշի կերպարն է:

Այսօր՝ հուլիսի 1-ին, հայ կինոյի ու թատրոնի ամենավառ դերասանուհու՝ Գալյա Նովենցի ծննդյան օրն է: 
Yerevan Events-ն առանձնացրել է Նովենցի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից հինգը:

«Բարև, ես եմ»,
Հայֆիլմ, 1965թ
Ռեժիսոր` Ֆրունզե Դովլաթյան
Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։ 1966 թ.ֆիլմը կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսական, ապա նույն թվականին հայտնվում Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Սա ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է, որտեղ բացի Գալյա Նովենցից իր առաջին դերն է խաղացել նաև Մարգարիտա Տերեխովան։
Պոնոմարյովների բնակարանում երեկույթի ժամանակ հնչում են «Over the Rainbow» և «Les feuilles mortes (ֆր. Les feuilles mortes)» երգերի թեմաներով ջազային իմպրովիզներով սկավառակներ։

«Մենք ենք մեր սարերը»,
ՀայՖիլմ, 1969թ
Հենրիկ Մալյանի՝ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկարում հավաքված է հայ կինոյի ամբողջ աստղաբույլը: Չկա մեկը, ով չհիշի ֆիլմից հայտնի գոնե մեկ արտահայտություն:
Նովենցին այս ֆիլմում էլ էական դեր բաժին չի ընկել: Պատմությունը պտտվում է 5 ընկերների ու լեյտենանտի շուրջ: Ֆիլմում նկարահանվել են Սոս Սարգսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արմեն Այվազյանը, Արտավազդ Փելեշյանը և այլք:

«Հեղնար աղբյուր», 
ՀայՖիլմ, 1970 թ

Նկարահանվել է Մկրտիչ Արմենի համանուն վիպակի հիման վրա։
Ֆիլմը պատմում է Մկրտիչն աղբյուրներ կառուցող հայտնի վարպետի երիտասարդ կնոջ՝ Հեղնարի մասին, որը սիրահարվում է ուրիշին։ Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար:
Նովենց այս ֆիլմում մարմնավորում է Երանոսի կնոջ կերպարը:

«Կտոր մը երկինք»,
ՀայՖիլմ, 1980 թ

Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա  նկարահանված ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին։
Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։ Գալյա Նովենց այս ֆիլմում Հովակիմի կինն է:

«Մեր մանկության տանգոն»,
ՀայՖիլմ , 1984 թ.

Ալբերտ Մկրտչյանի հայտնի ֆիլմը պատմում է անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։ Այդ անսովոր կինը Գալյա Նովենցն է…..

Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծու՜ռ․․․
Շատ հետո, Նովենցը ընդհանրություններ պետք է գտներ իր և Սիրանուշի միջև։
Նա էլ շատ նվիրված էր ընտանիքին, երեխաներին, իր կյանքի դժվար պահերին էլ միշտ պայքարի մեջ է: Նրա բարությունը, միամտությունն ու անկեղծությունն էր ինձ դուր գալիս: Գուցե՞ դա էր պատճառը, որ նրա այդ կերպարն այդքան հարազատ դարձավ ինձ:
Որդու՝ տաղանդավոր դերասան Ստեփան Ղազանչյանի մահից հետո, Նովենցը՝ հայ կինոյի մայրը, մեկնում է ԱՄՆ՝ թոռների մոտ։ Օտարությունը, սակայն, Գալյա Նովենցի համար չէր: Կյանքի վերջին տարիներին դրասանուհին հիշեց լավագույն տարիները բեմում, իսկ սրտում պահեց հայրենիքի կարոտը:
Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ՝ ասում էր դերասանուհին:
Իսկ մինչև բեմը լքելը, նա ընդամենը 3 դեր կերտեց, որդու և ամուսնու փայփայած՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 2012 թ., հուլիսի 22-ին դերասանուհին մահացավ:
54 տարի Նովենցի հետ ապրած ու իր կյանքի ընկերուհուն կորցրած Երվանդ Ղազանչյանը հետագայում կասի՝…Ես էլի եմ ասել, որ Գալյան նվեր է եղել մեզ, մեր ընտանիքին… մեր ժողովրդին։

Facebook
Twitter
Telegram
Print
Email