50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Zaz-ը ելույթ կունենան Երևանում

Հայա փառատոնը ներկայացնում է աշխարհի լավագույն ռեփ կատարող 50 Cent-ի, Led Zeppelin Symphonic-ի նախագծի և ֆրանսիացի երգչուհի ZAZ-ի բացառիկ համերգը Հայաստանում։ Կենդանի հնչողությամբ համերգը նախատեսված է հուլիսի 1-ին Երևանի Հրազդան մարզադաշտում:
Ըստ փառատոնի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության՝ տոմսերի վաճառքի մեկնարկը կտրվի մայիսի 3-ին:

Այս տեղեկտվությունը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում. հայ օգտատերերը, բնականաբար, մեծ ոգևորությամբ սպասում են նախագծի մանրամասներին, սակայն հայաստանյան համերգի վերաբերյալ որևէ հրապարկում հանրահայտ աստղերը դեռ չեն արել:
50 Cent-ի համերգի տոմսերի արժեքը, բնականաբար, ավելի թանկ կլինեն՝ 30 000-ից 300 000 ՀՀ դրամ: Ինչպես հայտնում են փառատոնի կազմակերպիչները՝  ZAZ-ի և Led Zeppellin-ի համերգների ժամանակ  գործելու է միայն պարահրապարակը, իսկ 50 Cent-ի համերգի համար կգործարկվեն նաև  VIP տեղեր:

Դե ինչ՝ սպասենք տարվա իրադարձությանը…

Facebook
Twitter
Telegram
Print
Email