500մ սեղան Կառլի կամրջին. Պրահան տոնել է Covid-ի հաղթահարումը

 Պրահան, ի նշան կորոնվիրուսի հաղթահարման և կարանտինի ավարտի, հունիսի 30-ին քաղաքացիների համար տոնական ընթրիք է կազմակերպվել:
Ինչպես փոխանցում են միջազգային լրատվամիջոցները՝ քաղաքի պատմական Կառլի կամրջի վրա  500մ սեղանի շուրջ կազմակերպվել է տոնական ընթրիք, որի համար տեղացիները բերել են ուտելիք և խմիչք։

Միջոցառման կազմակերպիչ Օնդրեյ Կոբզին նշել է, որ այս քայլը խորհրդանշում է այն փաստը, որ տեղացիներն այլևս չեն վախենում փողոց դուրս գալ։

Հիշեցնենք, որ մարտի կեսից Չեխիան Եվրոպայի առաջին երկրներից մեկն էր, որտեղ կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումներ մտցվեցին։ Հունիսի 30-ի դրութամբ 10 մլն-ից ավելի բնակչությւոն ունեցող երկրում արձանագրվել է վարակի 12 Հազարից պակաս դեպք։

Facebook
Twitter
Telegram
Print
Email