Թիկունքը՝ մշակույթ.Վանաձորի թատրոնում կխաղան Արցախից եկած փոքրիկների համար

 «Լինում է չի լինում» մանկական ներկայացում Արցախից եկած փոքրիկների համար:
Հոկտեմբերի 2-ին ժամը 16:00-ին:
Սիրելի՛ հայրենակիցներ, գոյամարտի դժվարին և հերոսական օրերին չպետք է մոռանանք նաև, թե ինչ փոթորիկներ կարող են բարձրանալ մեր մանուկների հոգիներում։ Արցախից եկած մեր փոքրիկները հատկապես շատ շփոթված են և զգայուն, ծանր մտքեր ու անպատասխան շատ հարցեր, անհանգստություններ ու վախեր ունեն:
Եվ որովհետև նաև արվեստով պետք է պայքարել ու հաղթել,
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը նպատակ ունի փոխել Արցախից եկած մեր փոքրիկների օրը։
«Մենք ուզում ենք անվախ բալիկներին վերադարձնել մանկության բոլոր գույները և մոռացնել պատերազմն ու տագնապը։
Այս երեխաները վաղվա մեր հաղթանակի ու շարունակվող կյանքի երաշխիքն են»,-ասում է թատրոնի ամբողջ անձնակազմը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email