«Կույրերը» ներկայացման առաջնախաղը՝ Աբելյան թատրոնում

Մայիսի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ֆրանսիական սիմվոլիզմի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ բելգիացի դրամատուրգ Մորիս Մետերլինկի «Կույրերը» դրամայի բեմադրության առաջնախաղը։

Բեմադրիչը ԵԹԿՊԻ-ի այս տարվա շրջանավարտ Նարե Մարտիրոսյանն է, իսկ բեմադրության ղեկավարը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ Ըստ Մետերլինկի փիլիսոփայական կոնցեպցիայի՝ գիտակցությունն ու տեսողությունը չեն կարող ճանաչելի դարձնել կյանքը, և նա մարդկության սիմվոլիստական կերպարը բացահայտում է «Կույրերը» դրամայում։ Ծերունի քահանայի ուղեկցությամբ կույրերը փորձում են տեղաշարժվել խուլ անտառում։ Քահանան նրանց չհեռանալու հրահանգ է տալիս․․․ Խեղդող անորոշության մեջ են, չեն կողմնորոշվում տարածության և ժամանակի մեջ, իսկ անորոշության վախն ավելի է սաստկանում, երբ նրանցից մեկը պատահաբար դիպչում է քահանայի մարմնին․․․ Ինչպես դրամայում, այնպես էլ ներկայացման մեջ թերևս ամենակարևոր սիմվոլը՝ միակ տեսնողը, երեխան է, որն այնքան փոքր է, որ չի կարողանում իր տեսածին հաղորդակից դարձնել մյուսներին․․․

Դերերում՝ Քահանա- ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան, Կույրեր՝ Մարիամ Ղևոնդյան, Անի Աբրահամյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյան, Գայանե Մեսրոպյան, Արման Սաքանյան, Արման Կոլոսով, Արմեն Չարչյան, Քրիստինե Ալիխանյան Աղոթողներ՝ Նոնա Սաֆարյան, Արփինե Հակոբյան, Թինա Գալոյան

Facebook
Twitter
Telegram
Print
Email