Ակբա բանկը թողարկել է «Visa Signature» պրեմիում դասի քարտ

Ակբա բանկը թողարկել է «Visa Signature»  Visa International միջազգային վճարային համակարգի պրեմիում դասի քարտը:
Այն տալիս է հնարավորություն առանց որևէ խոչընդոտի օգտագործել Visa Signature քարտը աշխարհի ցանկացած կետում, ինչպես նաև ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:

Visa Signature քարտն ունի որոշ առավելություններ, որոնցից կարող եք օգտվել ինչպես ճանապարհորդելիս, այնպես էլ առօրյա կյանքում՝

Visa Signature քարտը տալիս է հնարավորություն՝

  • Կատարել Քարտից-քարտ փոխանցումներ բանկոմատների միջոցով,
  • Կատարել թոքենիզացված քարտերով գործարքներ,
  • Ստանալ Ձեր քարտով կատարված վերջին տասը գործարքների քաղվածքը բանկոմատների միջոցով,
  • Դիմել քարտով վարկային գծի ստացման համար,
  • Ցանկության դեպքում ակտիվացնել SMS-տեղեկացման ծառայությունը և այլն:

Visa Signature քարտը հանդիսանալով PayWave տեսակի քարտ ունի նաև հետևյալ առավելությունները.

  • Visa payWave քարտով վճարումը կատարվում է արագ
  • Մինչև 20,000 դրամ վճարման դեպքում PIN կոդ չի մուտքագրվում
  • Քարտով վճարում իրականացնելիս կարիք չկա այն փոխանցել սպասարկողին կամ մտցնել տերմինալի մեջ և ստորագրել անդորագիրը:

Ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում են Visa payWave քարտերով սպասարկվելու հարմարավետությունն առաջարկող առևտրի կետերի թիվը, և այսօր Visa payWave քարտերը սպասարկվում են աշխարհի հազարավոր առևտրի և սպասարկման կետերում:
Visa payWave տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել առանց կոնտակտի վճարումներ` պարզապես մոտեցնելով քարտը հատուկ տերմինալներին:
ԱԿԲԱ բանկի կողմից Visa Signature քարտի տրամադրման և սպասարկման բոլոր սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Facebook
Twitter
Telegram
Print
Email