Ակբա բանկը տրանսֆորմացնում է դասական բանկային համակարգը

Խելացի բանկինգ, թվային լուծումներ, իննովացիոն տեխնոլոգիաներ և նոր բիզնես մոդելներ: Ակբա բանկը տրանսֆորմացնում է դասական բանկային համակարգը:
Մի քանի տարի առաջ Ակբա բանկը սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքեց աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։

Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը նշում է, որ չնայած սա բանկի համար մեծ մարտահրավեր էր, իրենք հասկանում էին, որ երկարաժամկետ ապագայում նման լայնածավալ թվային տրանսֆորմացիայի իրականացումը այլընտրանք չունի։
«Թվային տրանսֆորմացիայի շրջանակում բանկում ստեղծվեցին սկզբունքային նոր տեխնոլոգիական ուղղություններ, ինչպիսիք են RPA-ը, Robotic process automation-ը, Data analytics-ը, արհեստական բանականության և Machine Learning տեխնոլոգիաների կիրառական ներդրման ստորաբաժանումները։ Մենք ստեղծեցինք ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են հենց այս տեխնոլոգիաների ներդրման համար, որը դասական բանկերին հատուկ չէ»։

ԱԿԲԱ-ի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը փաստում է՝ նման տեխնոլոգիաներ ներդնելը թույլ է տալիս լավագույն հիմքի վրա ստեղծել նոր բիզնես լուծումներ, որոնք նպաստում են բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ու հանդիսանում Բանկի զարգացման անկյունաքարային գործոններից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Facebook
Twitter
Telegram
Print
Email