Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատակցի օրն է

Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը ժողովրդի ու պետության նկատմամբ:
Սեպտեմբերի 4-ին նշվում է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրը:

Տոնի  առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար պետական պարգևների են արժանացել  բազմաթիվ ծառայողներ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հակոբ Յուրիկի Սարգսյանը և Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Վլադիմիրի Փիրումյանը:
Արիության մեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ ենթասպա Նարեկ Լորիսի Աղասյանը և ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ Վահե Սերոժի Գրիգորյանը:
Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա Սերգո Սեյրանի Պետրոսյանը և ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի վարորդ-հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ Արմեն Անդրանիկի Մակարյանը:
Խրախուսվել են 548 աշխատակիցներ՝ պատվոգրերով, շնորհակալագրերով, հուշանվերներով, ինչպես նաև պատվավոր, վաղաժամկետ և արտահերթ փ/ծ կոչման են արժանացել, խրախուսվել են նաև այլ գերատեսչությունների կողմից:

Բազմաթիվ  խրախուսական խոսքերին ու շնորհավորհանքներին են միացել նաև հայ հայտնիները՝ տեսաուղերձով շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով փրկարարներին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email