Ասպիրանտների աջակցության ծրագիրն ընդունում է հայտեր

ՀՀ համալսարանների ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտները կարող են մասնակցել PMI Science-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության 2020 թվականի ծրագրին (PhD Support Program)։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում ևօժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ Կֆինանսավորվեն մինչև 10 ասպիրանտներ՝ ամսական 362,490 ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները)։
Ֆինանսավորումը կտրամադրվի առավելագույնը 12 ամիս՝ առաջընթացի գնահատման հիման վրա, որը
կկատարվի 4 ամիսը մեկ։
Ծրագրով ընտրված ասպիրանտները նաև հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

Նշվում է, որ այս տարի Ասպիրանտների աջակցության ծրագիրը նվիրվում է ականավոր երիտասարդ
գիտնական Հրայր Ազիզբեկյանի հիշատակին, ով Հայաստանում գիտության զարգացման և հետազոտությունների առաջամարտիկներից էր։
Ներկայացվող հետազոտական աշխատանքները պետք է վերաբերվեն հետևյալ ոլորտներին՝ Մաթ.
մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և
փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական և
համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։
2018 թվականից մինչ օրս Ասպիրանտների աջակցության ծրագրից օգտվել են 10 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 20 ասպիրանտներ՝ գրանցելով առաջընթաց և հաջողություններ իրենց հետազոտություններում։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, ժ. 23։59։
Լրացուցիչ տեղեկություններին և դիմելու կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ:
Facebook
Twitter
Telegram
Print
Email