Կայացավ «Անահիտ 2024» մրցանակաբաշխությունը

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկայաված էին նախորդ երկու տարիներին նկարահանված ֆիլմերը։
 Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ  միջոցառումը անվանի կինոռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով էր կազմակերպված:

Հատուկ մրցանակ շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Հայտարարվեցին 12 անվանակարգում լավագույնների անունները. հաղթողներին որոշում են փակ քվեարկությամբ՝ ազգային կինոակադեմիայի բոլոր անդամները:
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց «250 կմ» ֆիլմը, որի ռեժիսորն է Հասմիկ Մովսիսյանը, պրոդյուսերներն են Հասմիկ Մովսիսյանը, Լուսինե Ոսկանյանը, Ջուլիա Անդերսենը:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» համարվեց ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը», որի պրոդյուսերներն են Արմինե Անդան, Աշկան Ռահգոզարը, Արման Ռահգոզարը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվեց Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը»: Պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Էրիկ Իսրայելյանը:
«Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգում հաղթեց Տիգրան Կուզիկյանը՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի համար:
«Լավագույն նկարչական ձևավորում» մրցանակը տրվեց Ներսես Սեդրակյանին՝ «Ամերիկացի» ֆիլմի համար:
«Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում մրցանակը տրվեց կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանին՝ «Ամերիկացի» կինոնկարի համար:
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը տրվեց Սուրեն Թադևոսյանին՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» կինոնկարում կատարած աշխատանքի համար:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթեց Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը:
«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթեց դերասանուհի Նարինե Գրիգորյանը՝ «Ամերիկացի» ֆիլմում կերտած դերի համար:
«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակի արժանացավ Մայիս Սարգսյանը՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում կերտած դերի համար:
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում «Անահիտը» տրվեց Էդգար Բաղդասարյանին՝ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» կինոնկարի համար:
«Լավագույն խաղարկային ֆիլմ» դարձավ րոդյուսեր Արման Նշանյանի «Ամերիկացի»-ն ստեղծագործությունը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email