Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը ծննդյան տոնին ստացել է ամենաանցանկալի նվերը՝ Covid 19 թեստի պատասխանը, ըստ որի հաստատվել է՝ իսպանացի դերասանը վարակվել է կորոնավիրոիսով։

 Twitter-ի իր պաշտոնական ալիքում դերասանը գրել է, որ COVID-19 թեստի արդյունքը դրական է, հավելելով, որ ծննդյան 60-ամյակը, ցավոք, ստիպված է նշել մեկուսացման պայմաններում։ Բանդերասը հետևորդներին հայտնել է, որ իրեն լավ է զգում, չնայած անընդհատ հոգնածության զգացողությանը:  60-ամյա Բանդերասի համար համավարակը խիստ վտանգավոր է, քանի որ դե երեք տարի առաջ, Մեծ Բրիտանիայում դերասանին շտապ հոսպիալացրել էին սրտի ցավերի պատճառով։ Ավելի ուշ պարզվել էր, որ Բանդերասի մոտ ինֆարկտի նշաններ են եղել: Այս ամենից հետո, դերասանն ասել էր՝ ինֆարկտի վերապրումն ամբողջովին փոխել է իր կյանքը։

Facebook
Twitter
Telegram
Print
Email