Apple Pay-ն արդեն հասանելի է Հայաստանում

Հայաստանում գործարկվել է Apple Pay-ը։ Այն Apple ընկերության ծառայություն է, որը, օգտագործելով Visa և Mastercard ընկերությունների կողմից տրամադրված տեխնոլոգիաները, հնարավորություն է տալիս բանկային քարտի փոխարեն վճարումն իրականացնել IPhone սմարթֆոնի միջոցով։
Այն ապահովված է հուսալի պաշտպանությամբ և վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով:
Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մուտք գործել IPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը IPhone-ին, Apple Watch-ին, IPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն օգտվել Բանկի կողմից քարտապաններին առաջարկվող բոլոր զեղչերից ու առավելություններից: Սմարթֆոնում ներկառուցված NFC ռադիոհաղորդակցման տեխնոլոգիայի շնորհիվ այն օգտագործվելու է որպես սովորական անհպում Visa (կամ Master) քարտ, և վճարումը կատարելու են՝ սմարթֆոնը մոտեցնելով ՀԴՄ մեքենային։ Վճարելու ընթացքում այն որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջում, հավելված բեռնելու անհրաժեշտություն ևս չկա։
ArCa-ի առկայությունը հնարավորություն է ստեղծում միանգամից, ավելի քիչ տեխնիկական ու ֆինանսական ռեսուրս և ժամանակ վատնելով, ապահովել ամբողջ երկրի համար կենտրոնացված Apple Pay-ի գործարկումը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email