Apple-ը մտադիր է շուկա ներմուծել ծալվող էկրանով հեռախոսներ

Աշխարհը կրկին քննարկում է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների մրցակցային ռազմավարությունը. կիզակետում ամերիկյան Apple ընկերությունն է: 

Ըստ միջազգային մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը:
Իհարկե, շատերն են պնդում, որ անդրոիդ համակարգով աշխատող առաջատար ընկերություններ Samsung, LG և այլն, դեռ շատ վաղուց են շուկա ներմուծել ծալվող էկրանով հեռախոսները, իսկ անցած տարվա երկրորդ կեսից աշխատում են այդպիսի էկրանով սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ, սակայն Apple-ը ոչ թե նորամուծություն է կիրառում կամ կրկնօրինակում, այլ առաջին անգամ իր գործունեության պատմության մեջ պատրաստվում է թողարկել ծալվող էկրանով մոդելներ:

IOS համակարգի առաջատարը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ չափի կլինի ծալվող սմարթֆոնի էկրանը, սակայն նախանշվում է, որ էկրանի անկյունագիծը կլինի 6,7 ԴՄ, ինչպիսին IPhone 12 Pro Max հեռախոսինն է:
Ընկերության կողմից պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, սակայն քննարկումները տանում են նրան, որ ծալվող էկրանով IPhone-ը գուցե  երբեք էլ չհայտնվի շուկայում:

Facebook
Twitter
Telegram
Print
Email