«Ազգային սինեմատեք» կինոթանգարանում բացվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի ցուցահանդեսը

Ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը: Օրվա շրջանակում Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում այսօր բացվել է ճանաչված նկարիչ, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բացառիկ երգիծանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացվել են անվանի երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բնօրինակ ստեղծագործությունները՝ դիմանկարային կինոերգիծանկարներ կինոաշխարհի նշանավոր դեմքերի՝ Ֆրունզե Դովլաթյանի, Լաերտ Վաղարշյանի, Յուրի Երզնկյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց կերպարներով, յարալյանական օրիգինալ մակագրություններով:

Ընդհանուր առմամբ ցուցադրվել են 19 մեծ և 24 փոքր չափի ստեղծագործություններ:

Բացառիկ ցուցանմուշների մի մասը շուրջ մեկ տարի առաջ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանին է նվիրաբերել նկարիչ, անիմատոր Վահրամ Բաղդասարյանը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email