Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 15-ին բացեց իր 98-րդ համերգաշրջանը` Երևանյան միջազգային 15-րդ փառատոնի մեկնարկով, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
Չայկովսկու անվան մրցույթի հաղթող Դմիտրի Մասլեևը հանդես եկավ անվանի դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ:
Փառատոնի մենակատարներն էին` Սերգեյ Խաչատրյանը, Ավգուստին Հադելիխը, Դմիտրի Մասլեևը, Ռամոն Վարգասը և այլք:
Փառատոնի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները:
Փառատոնի ընթացքում կկայանա նաև Ա. Խաչատրյանի վերջին հեղինակային ծրագրով համերգ, որտեղ կներկայացվեն կոմպոզիտորի հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործությունները:
Ի մեծարումն Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի հեղինակավոր Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահներում:
Համերգների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: