Արսեն Հարությունյանը` ըմբշամարտի աշխարհի Մ-23 չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունը ոսկե մեդալ նվաճեց ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում, որն ընթանում է Սերբիայում: Մեր 61 կգ քաշային մարզիկը եզրափակիչ պայքարում հաղթեց ռուսաստանցի Արթուր Չեբոդաևին` 11:7:
Այդպիսով, նա հռչակվեց Մ-23 տարեկանների աշխարհի չեմպիոն: 

Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին, իսկ պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում Արսենը գոտեմարտել էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 հաշվով հաղթանակ տարել: Իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթանակ էր տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:
Ավելի վաղ, 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտում 5։2 հաշվով հաղթել է ալբանացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։
Իսկ 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը սփոփիչ գոտեմարտում 0։4 հաշվով պարտվել է թուրք մրցակցին։
Մհերը Հայաստանի հավաքականի միակ ըմբիշն է, որը այս առաջնությունում դուրս մնաց մեդալի համար պայքարից։ 

Facebook
Twitter
Telegram
Print
Email