Արտակարգ ամառը`արտակարգ գրքով. ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ընթերցանության նոր նախագծի մեկնարկ` 13-ից 15 տարեկան աշակերտների համար: Նախագծի նպատակն է արթնացնել սերը գրքի նկատմամբ, խթանել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացումը, ձևավորել խոսքային մշակույթ։
Նախագծի խորագիրն է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով», որի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ ստեղծագործություն և 100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որևէ կերպարի մասին։ Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում և պաշտոնական կայքում։
Նախարարության պաշտոնական կայքում գրված է՝ «Մեզ հետաքրքիր է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարծիքն ու մեկնաբանությունը գեղարվեստական ստեղծագործությունների մասին»։ Աշխատանքները պետք է ուղարկել prcampaign@escs.am էլեկտրոնային հասցեին` օգոստոսի 10-ից 14-ը ընկած ժամանակահատվածում. կից անհրաժեշտ է ներկայացնել աշակերտի անուն-ազգանունը, դասարանը, դպրոցը, մարզը և լուսանկարը

Facebook
Twitter
Telegram
Print
Email