Արտավազ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին

2021թ.-ին «Life achievement award»-ը գալու է Հայաստան՝ ուղիղ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխատասենյակ, հայտնում է Կինոաշխարհը։

1988թ․-ից Ամստերդամում անցկացվում է Դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնը՝ IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam)։ Բացի միջազգային կինոծրագրերից, ժանրերի բազմազանությունից եւ ամեն տարի ցուցադրվող բազմաթիվ եվրոպական ու համաշխարհային պրեմիերաներից, փառատոնը իրականացնում է նաեւ բազմազան բանավեճեր, ֆորումներ եւ վարպետաց դասեր:
Պարբերականի հաղորդմամբ՝ IDFA-ի ֆիլմերը ցուցադրվում են Ամստերդամի մի քանի կինոթատրոններում, բայց առաջին հերթին՝ պատմական Տուշինսկի կինոթատրոնում։ Այս կինոթատրոնում են հանձնվում փառատոնի մրցանակները։ Դրանց թվում է «Life achievement award» («Սսեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակը կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Նոյեմբերի 19-ի Տուշինսկի կինոթատրոնի սրահում փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի, կինոյի պատմության մեջ՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։
Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չկարողացավ։ Վարպետի փոխարեն այն ստանալու էին եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

Facebook
Twitter
Telegram
Print
Email