Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար:
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է ⅛ եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում երկրորդ անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել: Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթել է Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության է հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության է մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1 :

Ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է ռուս Մուսա Եվլոևի հետ. եզրափակիչը կկայանա օգոստոսի 3-ին:
Այսօր մրցագորգ է դուրս եկել նաև Կարապետ Չալյանը (77 կգ): Նա առաջին գոտեմարտում հաղթել է ուզբեկ Ժալգասբայ Բերդիմուրատովին` 5:0, ապա 2:1 հաշվով առավելության է հասել ռուս Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում զիջել է Ակժոլ Մախմուդովին (Ղրղզստան)` 2:6: Օգոստոսի 3-ին Չալյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Facebook
Twitter
Telegram
Print
Email