Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ՝ մայրաքաղաքի հրապարակներում ու այգիներում

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կիրականացնի 6 բացօթյա համերգ:
Համերգները տեղի կունենան հուլիսի 3-9-ը «Բաբաջանյանը Երևանում» խորագրի ներքո: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Համերգների անցկացման ժամանակացույց
03.07.2021 – 04.07.2021 / 19:00-22:00 – Կենտրոն վարչական շրջան / Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածք
06.07.2021 / 19:00 – 22:00 – Նոր Նորք վարչական շրջան / Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
07.07.2021 / 19:00 – 22:00 – Շենգավիթ վարչական շրջան / Գարեգին Նժդեհի հրապարակ
08.07.2021 / 19:00 – 22:00 – Էրեբունի վարչական շրջան / Վարդավառի լճի հարակից տարածք
09.07.2021 / 19:00-22:00 – Աջափնյակ վարչական շրջան / Թումանյանի անվան զբոսայգի:

Facebook
Twitter
Telegram
Print
Email