«Գարդենիա».առաջնախաղ բաց երկնքի տակ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնվի «Գարդենիա» ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է, պիեսի հեղինակը՝ լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցը (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի):

Ներկայացումը չորս կանանց մասին է, որոնք հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը: Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:
Առաջնախաղը կկայանա օգոստոսի 20-ին:
Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Գրիգորյանի 84-ամյա հիշատակին:
Ներկայացումը նախատեսված է 16-ից բարձր հանդիսականների համար: Ինչպես հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից՝ բլոր ներկայացումները
կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Facebook
Twitter
Telegram
Print
Email