Երևանում կայացավ «ԲարՔեմփ Երևան» կոնֆերանսը

Հունիսի 18-ից 19-ը Երևանում անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ էր միավորել ՏՏ և մեդիա ոլորտի շուրջ երեք հազար ներկայացուցիչների։ Կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
Կոնֆերանսին հրավիրված արտասահմանյան հատուկ հյուրերը՝ գիտնականներ, փորձագետներ, սիլիկոնյան հովտում մեծ հաջողությունների հասած startup-ների ղեկավարներ, խոսեցին startup բիզնեսի կառավարումից, աշխատաշուկայի ապագայից, գիտության և կրթության զարգացման հեռանկարներից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, նորագույն առողջապահական տեխնոլոգիաներից։

«ԲարՔեմփ Երևան 2022»-ին մեծ ուշադրություն էր հատկացվել հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից ծրագրավորման և անվտանգության ոլորտին առնչվող պրակտիկ աշխատարանների անցկացմանը։ Տեղի ունեցան ՏՏ և մեդիա ոլորտներին վերաբերող պանելային քննարկումներ։

Facebook
Twitter
Telegram
Print
Email