Համերգ բույսերի համար՝ Բարսելոնայի օպերային թատրոնում

Արտակարգ դրության մեղմացումից հետո հունիսի 22-ին Բարսելոնայի «Liceu» օպերային թատրոնում կայացել է առաջին համերգը՝ սենյակային բույսերի համար։

Այս յուրահատուկ քայլով նախաձեռնության հեղինակները ցույց են տալիս բնության կապը արվեստի, մշակույթի հետ և այդպիսով ընդգծում նաև դրա կարևորությունը մեր կյանքում։

Ի նշան երախտագիտության` համերգից հետո օպերային թատրոնի տնօրինությունը բույսերը նվիրելու է բուժաշխատողներին՝ համավարակի ամիսներին քրտնաջան աշխատելու համար։

Facebook
Twitter
Telegram
Print
Email