Պայծառ, համարձակ ու նոր լուծումներ. ԱրարատԲանկը վերաբրենդավորումը սկսեց յուրօրինակ արշավով

«Բարձրանում ենք միասին» կարգախոսով և յուրօրինակ ու խենթ ավտոարշավով ԱրարատԲանկը պաշտոնապես մեկնարկեց իր վերաբրենդավորման գործընթացը:
Սեպտեմբերի 24-ին, վաղ առավոտյան ԱրարատԲանկի թիմը ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ միասին ամենագնաց մեքենաներով ուղևորվեց դեպի Թեղենիս լեռան գագաթ, որտեղից հրաշալի երևում են համայն հայության կարևոր խորհրդանիշերը՝ Արագածի չորս գագաթները, Արա լեռը, Գեղամա լեռնաշղթան, Սևանա լիճն ու, իհարկե, Արարատը:

Խորհրդանշանական արշավի ընթացքում ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը հայտնեց, որ ԱրարատԲանկն այսուհետ ներկայանալու է նոր գույներով, հայեցակարգային փոփոխություններով, նոր ռազմավարությամբ և մոտեցումներով՝ հավատարիմ մնալով իր վեհ և անփոփոխ ԱՐԱՐԱՏ անվանմանը: Նա ընդգծեց նաև, որ բանկը վերափոխվում ու վերաիմաստավորում է իր նպատակները, արժեքներն ու մոտեցումները, ինչպես նաև  արդեն մի նոր պատասխանատվություն ստանձնում:
Ժամանակակից ծառայությունների մատուցմամբ, առաջադեմ թվային տեխնոլոգիաների ու սպասարկման նոր մոտեցումների կիրառմամբ՝ Արարատբանկը մարդակենտրոն բանկ դառնալու հայտ է ներկայացնում: Դեպի բարձունքներ գնալու ճանապարհին ստեղծելով նոր միջավայր և հաճախորդ-բանկ ջերմ հարաբերություններ՝ Արարատբանկը վստահության ու պատասխանատվության որակապես նոր հիմք է դնում:

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, առաջնորդվելով Never ever ever give up «Երբեք, երբեք, երբեք չնահանջել» կարգախոսով, նշեց, որ Բանկն իր զարգացման նոր տեսլականը մշակել է՝ հաշվի առնելով Ժամանակակից տեխնոլոգիաների ու արագ զարգացող թվային բանկինգի կարևորությունը, ինչն արտացոլվելու է կառույցի հետագա գործունեությունում:

Հովհաննիսյանը վստահ է՝ ժամանակակից բանկը, շնորհիվ ֆինանսական գլոբալացման և նորարարական բանկային տեխնոլոգիաների, դարձել է հանրային կառույց, մտել յուրաքանչյուրի կյանք.
«Այսօր բանկն ինքնին սոցիալական պատասխանատվություն է: Մեր նոր տեսլականը հենց դրա շուրջ է կառուցված. բանկը պետք է լինի մարդակենտրոն և նպաստի մեր հանրության ու երկրի զարգացմանը, արձագանքի ժամանակակից մարտահրավերներին և փոփոխություններին: Մենք աշխարհասփյուռ, գլոբալ ազգ ենք, և հայկական բանկային համակարգը դա ևս պետք է արտացոլի՝ միավորի, աջակցի ու զարգացնի: Արարատն այն եզակի սիմվոլներից է, որ միավորում է ամբողջ հայությանը: Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու և մենք բարձրանալու ենք միասին»:

Միջոցառման շրջանակներում, ԱրարատբԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանն ու Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը Բանկի թիմի և հյուրերի ներկայությամբ Թեղենիսի գագաթին բարձրացրեցին ԱրարատԲանկի նոր գույներով դրոշը՝ ի նշան միասին նոր բարձունքների նվաճման, և հանդիսավոր ձևով ազդարարեցին ԱրարատԲանկի պատմության նոր փուլի սկիզբը:

ԱրարատԲանկի վերաբրենդավորման միջոցառումների շարքը շարունակվեց Ծաղկաձորի «Արարատռեզորթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում՝ «Փոխվստահությունն ու պատասխանատվությունը՝ ժամանակակից բանկի հիմնարար արժեքներ» թեմայով Fishbowl ձևաչափի քննարկմամբ, որին ներկա էին ֆինանսական ոլորտի, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ և ԱրարատԲանկի թիմը:

Fishbowl-ի ընթացքում բանախոսները ներկայացրեցին ԱրարատԲանկի զարգացման նոր տեսլականն ու մասնակիցների հետ քննարկեցին ՀՀ-ում Ժամանակակից բանկային ծառայությունների առանձնահատկություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ռիսկերին ու կառավարման մոդելներին, նորարարական տեխնոլոգիաների ազդեցությանը բանկային համակարգի զարգացման վրա, ինչպես նաև բանկ-հաճախորդ հարաբերություններում փոխվստահության և պատսախանատվության կարևրությանը վերաբերող թեմաներ: Մասնակիցների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, մասնագիտական մեկնաբանություններ ու կարծիքներ, ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Քննարկման ժամանակ իր ելույթում Մհեր Անանյանը նշեց, որ բանկի նոր բրենդային հայեցակարգի հիմքում գլխավոր սիմվոլը բարձունքն է ու դրա խորհուրդը, որը ներկայացված է ինչպես վիզուալ, այնպես էլ «Բարձրանում ենք միասին» կարգախոսում, որը բանկ-հաճախորդ, բանկ-աշխատակից, բանկ-պետություն և բանկ-գործընկեր վստահելի ու ամուր փոխհարաբերությունների հիմքն է: Անանյանը պնդում է՝ այն միայն կարգախոս չէ, այլև փիլիսոփայություն, կենսաոճ ու մտածելակերպ. 
«Նոր ժամանակի մարտահրավերներից մեկը բանկերի և հաճախորդների միջև կայուն ու վստահելի փոխհարաբերություններ կառուցելն է: Այդ իսկ պատճառով «Բարձրանում ենք միասին գաղափարախոսության «միասին»-ի կոնցեպտը մենք ներդնում ենք բոլոր տեսակի հարաբերություններում, որոնք հիմնված են փոխվստահության վրա: Սա կարևոր սկզբունք և արժեք է ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքում: Մեզ համար առաջնային արժեք է մեր մեծ ընտանիքը՝ թիմը: Մեր թիմում գնահատված ու կարևոր է յուրաքանչուրը, որովհետև գիտակցում ենք, որ բարձրանալ հնարավոր է միմյանց ձեռք մեկնելով: Միասնության օղակում մեծ նշանակություն ունեն նաև մեր գործընկերները, ովքեր կամա-ակամա դառնում են մեր բարձունքի ճանապարհի ուղեկիցները: Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մենք ավելի ուժեղ ենք դառնում և ամեն քայլը դնում ավելի հստակ ու հաստատուն: Մեր միասնությունը բանկ-պետություն, երկիր և տնտեսություն օղակն է ամբողջացնում, որովհետև բանկերը պետության զարգացումն ապահովող ամուր հիմնասյուներից են: Բարձրանալով՝ մեզ հետ միասին տանում ենք նաև բանկի հետ առնչվող այս բոլոր կառույցներն ու համակարգերը»:
ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը հավելեց, որ Ֆինանսական սեկտորի առողջությունը նպաստում է մեզանից յուրաքանչյուրի զարգացմանը, ամենահավակնո տբիզնես գաղափարների, ընտանիքի ծրագրերի իրականացմանը:
Ամեն ինչ սկսվում է գաղափարից և յուրաքանչյուր գաղափարի իրականացման հաջողության գաղտնիքը think big-ն է՝ վստահեցնում է Գրիգոր Հովհաննիսյանը, հավելելով՝ չպետք է մտածել փոքր բաների մասին.
«Մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ուստի ԱրարատԲանկը նպատակ ունի ժամանակի ընթացքում դառնալ համահայկական ծրագրերի օժանդակող, գործընկեր կազմակերպություն և համայնհայության գաղափարների իրականացմանն աջակցող կառույց»:
Նա նաև ընդգծեց, որ իրենց գաղափարախոսության հիմքում մարդակենտրոն աշխատելաոճն է՝ բանկը դառնալու է մի հաստատություն, որն ակտիվ ներդնելու է նորագույն տեխնոլոգիաներ և հետևելու է գլոբալ տենդենցներին. էկոարդյունավետ ֆինանսական լուծումներ, որոնց հիմքում էկո-պատասխանատվությունն է: Այս համատեքստում ավանդական բանկը դառնում է greenbank, որի գործունեության կենտրոնում մարդն ու մոլորակն են:

Միջոցառումն ամփոփվեց Արարատբանկի խորհրդի անդամ, Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանի ելույթով, ով ավելի մանրամասն ներկայացրեց ԱրարատԲանկի վերաբրենդավորման հայեցակարգն ու վիզուալ փոփոխությունները. «ԱրարատԲանկի բրենդային նոր հայեցակարգը մշակել ենք գիտակցելով արագ տեղի ունեցող փոխակերպումները, արդի մարտահրավերներն ու պահանջները և դրանով հիմք ենք դրել բանկային նոր մշակույթի, սահմանել փոխվստահության նոր հայեցակարգ: Մենք հաճախ ենք ունենում հրաշալի գաղափարներ, բայց չենք կարողանում կամ համարձակություն չենք ունենում դրանք կյանքի կոչելև «շոշափելի» դարձնել: Արարատը յուրաքանչյուրիս համար մեր գաղափարներն ու երազանքներն իրականացնելու, անհնարինը հնարավոր դարձնելու խորհուրդն է: Իսկ ինչ վերաբերում է վիզուալիզացիային՝մինիմալիստական ոճով մշակված Բանկի նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է  վեր բարձրացող երկու սյունաձև սիմվոլով: Որպես բրենդային նոր գույներ ընտրել ենք սևն ու դեղինը. սևը հաղորդում է հավասարակշռություն և խստություն, իսկ դեղինը խորհրդանշում է լույս, թեթևություն, շարժում ու դինամիկա»:

Միջոցառման ավարտին հյուրերին առաջին անգամ ներկայացվեց ԱրարատԲանկի իմիջային նոր հոլովակն ու ամբողջական կարգախոսը.
«Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու: Բարձրանում ենք միասին»:

Facebook
Twitter
Telegram
Print
Email