BMW խոշոր ընկերությունը համացանցային սկանդալի կիզակետում

Գերմանական BMW (Bayerische MotorenWerke AG) ավտոմեքենաների, մոտոցիկլետների և շարժիչների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունը, ժամեր առաջ facebook սոցիալական ցանցի պաշտոնական page-ի գլխավոր լուսանկարը համադրել է հայտնի «ծիածան դրոշ» էֆֆեկտով:
Ինչպես հայտնի է՝ սա միասեռական շարժումը պրոպագանդող ժեստ է, որին ընկերության էջի հետևորդները միանշանակ չեն արձագանքել: 

Բազմաթիվ մեկնաբանություններին ի պատասխան, պաշտոնական էջը արձագանքել է՝
«BMW- ում մենք ապրում ենք բազմազանություն: Մենք հավատում ենք այն բաց մշակույթին, որում ոչ ոք չպետք է անպաշտպան լինի, նպաստի կամ բռնության ենթարկվի էթնիկական ծագման, մաշկի գույնի, ազգային պատկանելիության, սեռի, կրոնի, հաշմանդամության կամ տարիքի հետևանքով: Մենք բոլորս մարդ արարածներ ենք, որոնք կապված են «Sheer Driving Pleasure»- ի հետ: Ո՛չ մեր ընկերության, ո՛չ էլ մեր սոցիալական լրատվամիջոցների ալիքներում տեղ չկա ատելության կամ անհարգալից վերաբերմունքի: Այս ասելով ՝ մենք խրախուսում ենք բոլորին մեկնաբանել և գործել հարգալից և ընկերական ձևով»:

Ի դեպ, մեկ օրում լուսանկարը հավաքել է 198 հազար like, 11 հազար share և 46 հազար մեկնաբանություն:
Հետևորդների մեծ մասը մեկնաբանություններում և իրենց հրապարակումներում նշել են, որ հրաժարվելու են ընկերության ծառայություններից, ընդհուպ մինչև այն, որ փոխելու են իրենց մեքենայի մակնիշը մեկ այլ մակնիշով: Որոշ օգտատերեր նշել են, որ պետք է պահպանել ընտանեկան արժեքները, երեխաներին զերծ պահել նմանատիպ գրառումներով պրոպագանդվելուց, իսկ ոմանք էլ նշել են, որ պետք չէ ատելությամբ լցվել հասարակության այն շերտից, որը տարբեր է:
Ի դեպ նախկինում ինքնաթիռների ստեղծմամբ զբաղվող BMW-ն առաջին անգամ այսպիսի կրիտիկական վիճակում էր հայտնվել դեռ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ընկերության բազան քանդվել էր, և միայն 1962 թ.-ից BMW-ն բացում է ավտոմեքենաների շուկան։
Ինչպիսի ընթացք կունենա այս սկանդալային քայլը դեռ պարզ չէ, քանի որ այս մասին լռում են նաև միջազգային կայքերը:

Facebook
Twitter
Telegram
Print
Email