Բրեդ Փիթը կմարմնավորի վարձու մարդասպանի

Հայտնի դերասան Բրեդ Փիթը գլխավոր հերոսի դերն է ստացել «Դեդփուլ 2», «Ջոն Ուիք», «Պայթունավտանգ շիկահերը» և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Դևիդ Լիտչի  նոր՝ Bullet Train ֆիլմում: Մարտաֆիլմում, որի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա աշնանը, Փիթը կմարմնավորի վարձու մարդասպանի: Ինչպես հայտնում է Joblo.com-ը` Bullet Train ֆիլմը 5 մարդասպանների մասին է, որոնց հանձնարարվել է սպանել միմյանց: Դեպքերը զարգանում են արագընթաց գնացքում, որտեղից միայն մեկին կհաջողվի ողջ դուրս գալ: Ֆիլմում Բրեդ Փիթը կմարմնավորի Ladybug անունով հերոսին:

Facebook
Twitter
Telegram
Print
Email