Նախկին ամուսիններ Ջենիֆեր Էնիսթոնին և Բրեդ Փիթին հեռուստամդիտողը կրկին կտեսնի միևնույն նախագծում:
Դերասանները, որոնց ճակատագրական հանդիպումը եղավ 2001թ.-ին ամերիկյան «Ընկերները» սերիալի նկարանաումներից մեկը (նրանք դեռ ամուսնացած չէին, սակայն ասում էին, որ հենց այդ նկարահանումներից հետո են նրանց միջև զգացմունքներ առաջացել) 19 տարի անց համաձայնել են կրկին համագործակցել միասին:

Փիթն ու Էնիսթոնը, որոնք ամուսնալուծությունից հետո խուսափում էին նույն միջոցառմանը հայտնվել միասին, միացել են 1982թ.-ի «Անհոգ ժամանակներ «Ռիջմոնթ Հայում»» կատակերգական ֆիլմի կենդանի ընթերցանությանը։

Իհարկե դեռ հայտնի չէ, թե նախագծի շրջանակներում ինչ դերակատարում է բաժին ընկել դերասաններին, սակայն հստակ է՝ ընթերցանությունները կլինինեն առցանց ձևաչափով: Ի դեպ՝ նախագծին կմասնակցեն ոչ պակաս հայտնի աստղեր Ջուլիա Ռոբերտսը, Մեթյու Մաքքոնահին, Շոն Պենը և այլք։ Բարեգործական այս նախագծի հասույթը ուղղված է լինելու Շոն Պենի CORE հասարակական կազմակերպությանը: